Մինի տրակտոր - ԱՐՄԱՎԻՐ-2011

Մինի տրակտոր  - ԱՐՄԱՎԻՐ-2011

Մակնիշ՝ - ԱՐՄԱՎԻՐ-2011

«ԱՐՄԱՎԻՐ-2011» մինի տրակտորը ունիվերսալ, բազմաֆունկցիոնալ մեքենա է, որը հնարավորություն է տալիս փոքր հողատարածքներում կատարելու գյուղատնտեսական, քաղաքային և կոմունալ սպասարկման հետ կապված մի շարք աշխատանքներ, ինչպես օրինակ` փափուկ հողի մշակում` վարում, հերկում, փխրեցում, կարտոֆիլի և բազուկի միջշարքային մշակում, հանքային պարարտանյութերով սնուցում, խոտհարք, խոտհունձ, փողոցների և տարածքների մաքրում աղբից և ձյան շերտից, փոսերի և առվափոսերի լցում: Մինի-տրակտորը կարող է օգտագործվել նաև բեռների փոխադրման համար, ինչպես նաև, ստացիոնար մեքենամիացքերի /ագրեգատներ/ միջոցով կիրառվել տարբեր աշխատանքներում: ԱՐՄԱՎԻՐ-2011 -ը իդեալական տաբերակ է ֆերմերային տնտեսություններում, տնամերձ հողատարածքներում, անասնապահական ֆերմաներում, ջերմոցներում, այգիներում, բանջարանոցներում, զբոսայգիներում, պուրակներում, դպրոցամերձ տարածքներում օգտագործման համար:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Արագություն, կմ/ժ
ա) Առաջընթաց
1. նվազագույն
2. առավելագույն
2,83
17,72
բ) Հետընթաց
1. նվազագույն
2. առավելագույն
4,03
12,94
Շարժիչի մակնիշըGX390 “Honda”
Վառելիքի ծախսը նորմալ աշխատանքի ժամանակ, գրամ/ժամում313
Շարժիչի հորությունը կՎտ. (ձիաուժ)9,6 (13)
ՎառելիքԲենզին A-92
Փոխանցումների թիվը`
- Առաջընթաց
- Հետընթաց
4
3
Տրակտորի քաշը (յուղը լցրած), կգ515
Շրջադարձի շառավիղը, մ2,5
Տրակտորի առջևի և հետևի անիվների միջառանցքային հեռավորությունը, մմ1030 + 2
Գաբարիտային չափերը
- երկարություն, մմ
- լայնություն, մմ
- բարձրություն, մմ
2500 + 50
1000 + 50
2000 + 50