ՈՒՂՂԱՁԻԳ ԳԱՅԼԻԿՈՆՄԱՆ ՀԱՍՏՈՑ - 2Ա150

ՈՒՂՂԱՁԻԳ ԳԱՅԼԻԿՈՆՄԱՆ ՀԱՍՏՈՑ - 2Ա150

Մակնիշ՝ - 2Ա150

Նախատեսված է գործիքային, վերանորոգման, փորձարարական և արտադրական արտադրամասերում գայլիկոնման, վերագայլիկոնման, անցքալայնման, անցքակոկման, ինչպես նաև դետալների ճակատների ֆրեզերման աշխատանքներ կատարելու համար:

Հաստոցի կոնստրուկցիան հնարավորություն է տալիս իրականացնելու իլի մատուցման տեղաշարժի սահմանափակումը նախապես ընտրված մշակման խորության վրա: Հաստոցի պարկուճի վրա տեղակայված սարքավորումը հնարավորություն է տալիս մեխանիզացնելու գործիքի հեռացումը իլի բնիկից:

ՀԱՍՏՈՑԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Գայլիկոնման առավելագույն տրամագիծը, մմ
պողպատ 45-ի մեջ
թուջի մեջ
40
50
Իլի կոնի չափը, կոն-մարզե4
Իլի թռիչքը, մմ350
Իլի առավելագուլն ընթացքը, մմ320
Իլի ճակատից մինչև սեղանը ընկած հեռավորությունը, մմ50-600
Սեղանի առավելագույն ընթացքը, մմ450
Սեղանի աշխատանքային մակերեսը, մմ450 x 500
Մատուցման առավելագույն առանցքային ուժը, Ն1000
Իլի առավելագույն ոլորող մոմենտը, Ն.մ200
Իլի պտտման հաճախականության քանակը12
Իլի պտտման հաճախականության սահմանը, րոպ -145...2000
Իլի մեխանիկական մատուցման աստիճանների քանակը6
Իլի մատուցումը, մմ/պտ 0,1...1
Շարժաբեր, հաստոցի արտաքին չափերը և քաշը
Սնվող էլեկտրացանց
հոսանքի տեսակը
հաճախականությունը, Հերց
Լարումը, Վոլտ
փոփոխական եռաֆազ
50
380
Գլխավոր շարժման շղթայի էլեկտրոշարժիչի հղորությունը, ԿՎտ3,0
Էլեկտրոշարժիչների քանակը, հատ3
Հաստոցի արտաքին չափերը ( LxBxH)1200x800x2500
Հաստոցի քաշը , կգ1700